Ընդհանուր դրույթներր և պայմանները

Առցանց ամրագրման և վճարման պայմանները


1. Ներածություն.
1.1 Սույն պայմանները կարգավորում են «Ռոյալ Կլինիկ» բժշկական կենտրոնի /այսուհետ՝ ԲԿ/ և դրա այցելուների փոխհարաբերությունները՝ ամրագրման համակարգի օգտագործման, բժշկական ծառայությունների համար առցանց վճարման և կողմերի պատասխանատվության մասով:
1.2 Օգտվելով մեր կայքից և կատարելով առցանց վճարում՝ դուք համաձայնվում եք հետևյալ պայմաններին: Խնդրում ենք կարդալ ուշադիր:


2. Բժշկական ծառայությունների ամրագրումն ու վճարումը.
2.1 Այցելության պլանավորումը. Դուք կարող եք ամրագրել այց ԲԿ ցանկացած բժշկի մոտ՝ մեր առցանց ամրագրման համակարգի միջոցով: Այցելության հնարավորությունը կախված է բժշկի աշխատանքային ժամանակացույցից և կարող է փոփոխվել:
2.2 Առցանց վճարումը.
Դուք հնարավորություն ունեք կատարել առցանց վճարում բժշկական ծառայությունների համար՝ մեր գաղտնագրված վճարային համակարգի միջոցով: Վճարումը կարող է կատարվել մեր կայքում նշված վճարման հասանելի եղանակներով:


3. Վճարումների մշակումը.
3.1 Անվտանգությունը. Կայքում օգտագործվում են հուսալի անվտանգության միջոցներ՝ ձեր վճարային տեղեկությունները պաշտպանելու համար: Ձեր ֆինանսական տվյալները ծածկագրված են և փոխանցվում են տվյալների հաղորդման ապահով միջոցներով: ԲԿ-ն երաշխավորում է ձեր տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը:
3.2 Վճարման հաստատումը. Հաջողված վճարումից հետո դուք կստանաք հաստատման նամակ, որը պարունակում է ձեր այցելության և վճարման գործարքի մանրամասները:


4. Չեղարկման և փոխհատուցման քաղաքականությունը.
- Այցելության չեղարկումը և գումարի վերադարձը. Եթե ձեզ անհրաժեշտ է չեղարկել այցելությունը, խնդրում ենք դա անել նախօրոք: Չեղարկման պատճառով չստացած ծառայությունների համար վճարը վերադարձի ենթակա չէ: Վճարված գումարը մնում է դեպոզիտ այն անձի անունով, ում համար կատարվել է ամրագրումն ու վճարումը:


5. Պատասխանատվության կարգավորումը.
- ԲԿ-ն պատասխանատվություն չի կրում մեր կենտրոնից դուրս ստացված որևէ բժշկական խորհրդատվության կամ բուժման, կամ ստացված դեղորայքի համար, ինչպես նաև բուժման արդյունքի համար, որն իրականացվում է մեր բժշկի ցուցումների խախտմամբ:


6. Պայմանների փոփոխության կարգը.
- ԲԿ-ն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ թարմացնել կամ փոփոխել սույն պայմանները: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում մեր կայքում հրապարակվելուց անմիջապես հետո:


7. Կոնտակտային տվյալները.

Սույն պայմանների և դրույթների հետ կապված ցանկացած հարցի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ info@royalclinic.am

Այցելուի մասին տեղեկատվություն

Այցելության մանրամասները

Բժիշկ -
Ծառայություն
Ծառայության գին ՀՀԴ
Զեղչ -
Ամբողջը - ՀՀԴ
Վճարման եղանակ

Այցելուի մասին տեղեկատվություն

Այցելության մանրամասները

Ծառայության տիպը -
Ծառայություն -
Ծառայության գին ՀՀԴ
Զեղչ -
Ամբողջը - ՀՀԴ
Վճարման եղանակ
Ցանկանու՞մ եք կատարել այլ ամրագրում